«ԲՄՎ»-ն վթարի է ենթարկվել. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 01.00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 68-րդ կմ–ում Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Պետրոսյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 24 ՏՕ 097 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի տուգանային հրապարակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ