«BMW»-ի երիտասարդ վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկի հատման մասից մոտ 100 մ հեռավորության վրա, «BMW» մակնիշի 34 TՏ 510 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Էդգար Գրիգորյանը վրարերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 55-ամյա բնակիչ Մասիս Գրիգորյանին և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սակայն ժամանակավորապես Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում բնակվող 27-ամյա Հրաչյա Գրիգորյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ