Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում' թիվ 39 էլեկտրասյան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը' 53-ամյա Անուշ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Ա. Գասպարյանը բնակվում էր Նոր Արեշ 19 փողոցում և աշխատում էր «Կովկաս» պանդոկում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարողին և նրա ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ