82-ամյա տղամարդը հետիոտնի համար նախատեսված վայրում հանկարծամահ է եղել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` հունվարի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել քաղաքացիների կողմից, որ Հարավարևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցում հետիոտնային անցման վրա (Առյուծ արքա և Տաշիր պիցցայի մոտ) մահացած տղամարդ կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Երևան քաղաքի ՃՈ և Ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը: Մալաթիայի Ոստիկանության և նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները և քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները' ավագ օպերլիազոր Կարեն Բաբերյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ 82-ամյա Մխիթար Մխիթարյանն է, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ