Դատարանը 4-րդ անգամ երկարաձգեց Հովհաննես Թամամյանի կալանքը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես դատարանից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ դռնփակ դատական նիստ: Դռնփակ դատական նիստում քննարկվում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մ. Պապոյանը բավարարեց քննիչի միջնորդությունը և ևս 2 ամսով երկարացվեց Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը: Դռնփակ դատական նիստը տեղի ունեցավ առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ