9-ամյա աղջնակը վրաերթի է ենթարկվել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում Լեռնահովիտ գյուղի բնակիչ Մամիկոն Անտոնյանը, վարելով «Օպել վեկտրա» մակնիշի 25 ՍՏ 524 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Տաշիր քաղաքի բնակիչ, 9-ամյա Լիկա Օհանջանյանին։ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի քաղաքային հիվանդանոց։
Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ