Ոստիկանները բացահայտել են դաժան սպանությունը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի ոստիկանության բաժնի աշխատակիցները, այսօր՝ հունվարի 21-ին, բացահայտել են Մարի Դավթյանի սպանությունը։
Պարզվել է, որ Մարի Դավթյանին Գյումրիի նախկին պոլիտեխնիկական չգործող շենքի նկուղային հարկում դաժանաբար ծեծի է ենթարկել, կպչուն ժապավենով կապել, այնուհետև այրել է Գյումրու քաղաքի բնակիչ 51-ամյա Գևորգ Թադևոսյանը։
Ինչպես ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրու ոստիկանները պոլիտեխնիկի չգործող շենքում հայտնաբերել էին կնոջ կիսայրված դիակ։
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։ Գ. Թադևոսյանը, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ