Մեղադրյալը, ով եղել է ձեռնաշղթաներով, դատարանից դիմել է փախուստի
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ Էդմունդ Ծատուրյանը նշված դատարան է բերվել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից։ Ոստիկանները նրան հանձնել են դատական կարգադրիչներին, որից հետո Է. Ծատուրյանը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի։
Ըստ ֆոտոլրագրողի՝ կալանավորը փախուստի դիմել է ձեռնաշղթաներով։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բոլոր ստորաբաժանումներում տագնապ է հայտարարված. փնտրում են է. Ծատուրյանին։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր–ի 177 հոդվածի (գողություն) հատկանիշով։ Ըստ տեղեկությունների՝ գողությունը կատարվել է Փեթակից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ