Ավտոմեքենան, հարվածելով երկաթե արգելապատնեշներին, 10 մետր գլորվել և հայտնվել է ձորում. կա վիրավոր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դեպի Արմավիր ընթանալիս «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 589 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արսեն Պետրոսյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորակում:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված ավտոմեքենան ձորից դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երկաթե արգելապատնեշների մի մասը հայտնվել էին ավտոմեքենայում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/24-01-armavir{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ