«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը, համարանիշները հանվել էին ավտոմեքենայի վրայից (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է Կոմիտասից դեպի Զեյթուն տանող ճանապարհի «Լամբադա» կամրջին և հայտնվել հենասյան վրա։
Վթարի վայրից վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենայի վրա եղել են Երևանի քաղաքապետարանին պատկանող համարանիշներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համարանիշները եղել է 010 ԼՍ 01։
Արդեն դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Հարվածի արդյունքում պոկվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 54-ամյա Թաթուլ Պողոսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանում որպես վարորդ, այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ բժիշկների՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդը կորցրել է ինքնագիտակցությունը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։ Հիվանդանոցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով, վարորդը կաթված է ստացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/25-01-Nisan{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ