«Գազել»-ը Մաստարայի ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատվածում՝ Մաստարա գյուղի ճանապարհին, «Գազել» մակնիշի 45 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Գալուստ Գալոյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 59-ամյա Մանյակ Եփրեմյանը և Քրիստինե Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Եփրեմյանը վարորդի կինն է, իսկ Ք. Գալոյանը՝ նրանց աղջիկը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները։
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել