Հովհաննես Թամամյանի գործը վերջապես ուղարկվեց դատարան
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործն ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) հատկանիշներով:
Այդ գործով կա եւս երկու մեղադրյալ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վաչության հատկապես կարեւորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրանց առաջադրվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)