«Մերսեդես G 550»-ը ընդհարվել է Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի միջնապատին. կա 2 վիրավոր (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02.30-ի սահմաններում 27-ամյա Արթուր Հովհաննիսյանը, վարելով «Մերսեդես G 500» մակնիշի 88 VD 888 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, ընդհարվել Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի միջնապատին:
Վթարի հետևանքով Հովհաննիսյանը և նրա ուղևորը՝ 23-ամյա Հերիքնազ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:
Նրա հանձնարարականով, մեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ, ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի






























































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել