Եվա Ռիվասը գնացել է Ստալինի ամառանոց, նույնիսկ պառկել նրա մահճակալին (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Եվա Ռիվասը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և ցուցադրել է դրվագներ իր ամառային հանգստից:
Եվան հայտնել է, որ Աբխազիայում եղել է խորհրդային առաջնորդ Ստալինի ամառանոցում, որը անունդից ասես կախված է ծովի վրա: Եվան ընդգծել է, որ այս ամառանոցում էքսկուրսիաներ չեն անցկացվում: Իսկ ինքը քիչ է մնացել «լեզուն կուլ տա», երբ հայտնվել է Ստալինի ամառանոցում: Նրա խոսքով՝ նման բացառիկ այցը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ Ստալինի ամառանոցի «վարիչը» այժմ հայ է:
Երգչուհին խոստովանել է, թե իր առաջ ոչ մի սահմանափակում չի եղել. նա շրջել է ամբողջ տարածքում, տեսել Ստալինի գրքերը, նույնիսկ պառկել նրա մահճակալին: Նա չի մոռացել ամենը նաև տեսագրել, որն իր անձնական դիտումների համար է: Ըստ Եվայի' այժմ իր հետաքրքրությունը Ստալինի անձի հանդեպ աճել է:




















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել