Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզի դիրքեր
Բլոգոսֆերա
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին:
Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել