Բերլուսկոնին հեգնել է Ֆրանսիայի նախագահի «գեղեցիկ մայրիկ» կնոջը
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Գագիկ Համաբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանելով Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում Էմանուել Մակրոնի հաղթանակը ասել է. «Մենք ունենք 39-ամյա երիտասարդի, որի հետևում լավ մասնագիտական փորձ կա, որը և բացատրում է նրա հաղթանակը Մարին Լը Պենի նկատմամբ։ Բացի այդ նա ունի «գեղեցիկ մայրիկ», ով իրեն աջակցում էր...»
«Գեղեցիկ մայրիկ» ասելով Իտալիայի նախկին վարչապետը ի նկատի է ունեցել Է․ Մակրոնի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, ով իր ամուսնուց մեծ է 25 տարով և եղել է Մակրոնի ֆրանսերենի ուսուցչուհին դպրոցում։
Հիշեցնեմ, որ Մակրոնին հեգնող Բերլուսկոնին էլ իր կնոջից բաժանվել է բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու նպատակով։ Բացի այդ իտալական ընդդիմադիր մամուը Բերլուսկոնիին բազմիցս մեղադրել է մանկապղծության մեջ՝մեղադրելով անչափահասների հետ կապ ունենալու մեջ»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը