Քոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել է Վարդևանյան․ «Նարեկ Կարապետյանի հարցով քաղաքական թատրոն է բեմադրվում» Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ Գագիկ Ծառուկյանի առերեսումից առաջ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը Տավուշում հանցագործությունների թիվը աճել է Զարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով, նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն. Մետրոպոլիտ Անտոնի Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ԿԸՀ-ն քննարկում է Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը 30-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով Եղեգիս-Շատին ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին․ կա վիրավոր Աբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված» Խոսրովի անտառի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ) «Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին 

Անձնագրային վարչության պետն իրազեկում է՝ հաշվառման և հաշվառումից հանելու ընթացակարգերի և առանձնահատկությունների վերաբերյալ

Բլոգոսֆերա

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Բնակչության պետական ռեգիստրում բնակչին ըստ բնակության վայրի հաշվառելու համար գոյություն ունի 3 փաստական հիմքեր, որոնցից մեկի առկայությունը բավարար է, որպեսզի անձի դիմումին տրվի դրական լուծում:

1.Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ այն անձը, ում օգտագործման իրավունքը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ներկայացվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր:

2. Հաշվառվող անձը չի կարող ներկայացնել սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական կամ օրդեր, սակայն բնակելի տարածության սեփականատերը (եթե մի քանիսն են՝ սեփականատերերը) ներկայցնում են գրավոր համաձայնություն, անձին սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում հաշվառվելու համար:

3.Անձը բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, չի կարող ապահովել սեփականատերերի գրավոր համաձայնություն, սակայն բնակվում է նշված հասցեում: Տվյալ դեպքում հաշվառման դիմում ներկայացնելուց հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Եթե ստացվում է դրական պատասխան, անձի պահանջը բավարարվում է:
____________________________________________
Անհրաժեշտ է իմանալ նաև հետևյալ առանձնահատկությունները

1.Եթե տվյալ բնակելի տարածության սեփականատերերը մի քանիսն են և ցանկանում է հաշվառվել նրանցից յուրաքանչյուրը, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:

2. Եթե հաշվառվող անձը տվյալ բնակելի տարածության սեփականատերը չէ և ցանկանում է հաշվառվել սեփականատիրոջ համաձայնության եղանակով, իսկ սեփականատերերը մի քանիսն են, բոլորի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

3. Եթե տվյալ բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունքը և կան նաև սեփականատերեր, ապա օգտագործման իրավունք ունեցող անձի հաշվառման համար սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:

4.Սեփականատերերի համաձայնության եղանակով հաշվառման դեպքում համաձայնությունը տրվում է գրավոր և տեղում: Եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, նրա գրավոր համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Ցանկացած դեպքում համաձայնության մեջ պետք է նշվի հաշվառվող անձի կամ անձանց տվյալները: Ընդհանրական համաձայնությունը չի ընդունվում (օրինակ, եթե նշված է «համաձայն եմ հաշվառել ցանկացած անձի»):

5.Բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձը իրավասու չէ այլ անձանց հանելու հաշվառումից:

6. Եթե սեփականատիրոջ համաձայնության եղանակով հաշվառվելիս բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը պարտադիր է, ապա հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:

7. Եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված է անձի օգտագործման իրավունք, սեփականատերը իրավասու չէ նրան հանելու հաշվառումից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել էՎարդևանյան․ «Նարեկ Կարապետյանի հարցով քաղաքական թատրոն է բեմադրվում»Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ Գագիկ Ծառուկյանի առերեսումից առաջ2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումըՆեթանյահուն քննարկել է Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտությանը վերադառնալու սցենարներըՏավուշում հանցագործությունների թիվը աճել էԶարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով, նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն. Մետրոպոլիտ ԱնտոնիՄեղրի կատարած նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում․ ՄԻՊ Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԿԸՀ-ն քննարկում է Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցըԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիային30-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով Եղեգիս-Շատին ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին․ կա վիրավորԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին խոստովանել է, որ չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայնԱբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված»Կարևորվել է ՀՀ-Կանադա բարձրաստիճան շփումների շարունակականությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)Լիբանանի առաջնորդը և Թրամփը քննարկել են Իսրայելի հետ սահմանին կայունությունն ամրապնդելու ծրագիրը«Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասինԱշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ ՊապոյանAP. Իրանի հետ հակամարտության ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվոր է վիրավորվելԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեWSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՀայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային AP. Իրանի հակամարտության ժամանակ ամերիկացի զինծառայողների զոհերի թիվը հասել է 18-իՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբանԿդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվումՄիխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավորԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»
Ամենադիտված