«Սիրով՝ ձեր Արա Բաբլոյան». ԱԺ նախագահը գրանցվել է ֆեյսբուքում
Բլոգոսֆերա
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը որոշում է կայացրել հանրության հետ կապը պահպանել նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և կատարել իր առաջին գրառումը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։ Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ:
Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ: Սիրով՝ ձեր Արա Բաբլոյան»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը