Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին Արարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորը 

Ադրբեջանը գործում է ԻՊ ձեռագրով. Սենոր Հասրաթյան

Բլոգոսֆերա

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

 

«Իսլամական ձեռագիր

Արցախյան առաջին պատերազմը, որն առավել լայնածավալ և, կարելի է ասել՝ պաշտոնական բնույթ ստացավ 1991թ. սեպտեմբերին՝ Շուշիից Ստեփանակերտի վրա «Ալազան» տիպի հրետանային կայանքներից իրականացված զանգվածային արկակոծությամբ (մինչ այդ Ադրբեջանը՝ նախկին խորհրդային բանակի և իր զինված բանդաների ուժերով, հիմնականում իրականացնում էր տեղային կամ տարածքային նշանակության հակահայ գործողություններ, ինչպիսինն օրինակ «ԿՕԼՑՈ» օպերացիան էր) և շարունակվեց մինչև 1994-ի մայիսը, չնայած իր ծավալներին և տևականությանը, չունեցավ այն դաժան ու վայրենաբարո հետևանքները, ինչպիսին 2016թ. ապրիլյան չորսօրյա առճակատման դեպքում էր: Հանգամանք, որը բացատրվում է ոչ այնքան Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման ամենաարդիական զինատեսակների կիրառմամբ, որքան այդ գործողությունների ընթացքում տեղ գտած բարբարոսական արարքներով:

Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ իրականության մեջ հայկական կողմը գործ ունի ոչ այնքան միջազգային իրավական պարտավորություններով առաջնորդվող զնված ուժերի, որքան ահաբեկչական կազմավորումների հետ...

Կազմավորումներ, որոնց շարքերը, ըստ հավաստի աղբյուրների, համալրված էին Ադրբեջանի ազգային անվտանգության հատուկ ծառայությունների կողմից նախկինում ձերբակալված կրոնական ծայրահեղականներով ու այդ օրերին սիրիական Ռաքքայից Թուրքիայի տարածքով աբշերոնյան երկիր հասած և հիմնականում ադրբեջանական քաղաքացիություն ունեցող բազմաթիվ իսլամական գրոհայիններով: 

Համաձայն «Timeturk» թուրքական տեղեկատվական գործակալության հաղորդման, 2014թ. դրությամբ Սիրիայում և Իրաքում, այսպես կոչված, Իսլամական պետության զինված ջոկատների կազմում կռվում էին ավելի քան 1500 ադրբեջանցիներ, որոնցից շուրջ 300-ը, ըստ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության տարածած հայտարարության, սպանվել էր կառավարական զորքերի դեմ մարտերում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ իսլամական ահաբեկչական կազմավորման շարքերում ադրբեջանցի «կամավորականների» հայտնվելը ոչ թե ինքնահոսի, այլև պետական մակարդակով կազմակերպված և հեռահար նպատակներ հետապնդող գաղտնի գործընթաց էր, որով պաշտոնական Բաքուն ակնկալում էր լուծել երկու հիմնական խնդիր, նախ՝ սուննի աշխարհում բարձրացնել սեփական հեղինակությունն ու ազդեցությունը և, երկրորդ՝ հարմար առիթի դեպքում, այդ ահաբեկչական ուժերն օգտագործել ադրբեջանա-արցախյան ճակատում ծրագրվող լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից գաղտնի որոշում էր կայացվել տարբեր նախաձեռնությունների կիրառմամբ հավաքագրել և պատրաստել 10000 գրոհայիններից կազմված խմբավորում, որում պետք է ընդգրկվեին ինչպես ադրբեջանցիներ, այնպես էլ այլ երկրների արմատական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված գործընթացը կյանքի կոչելու համար, միայն քարոզչական նպատակով, Բաքուն տարեկան ծախսում էր 15 միլիոն դոլար:

Թե որքանով այդ ծրագրերը կյանքի ուժ ստացան և Ադրբեջանն ինչպիսի ազդեցություն ունեցավ մերձավորարևելյան տարածաշրջանում, թողնենք մի կողմ: Բայց որ իսլամական գրոհայինների շարքերը համալրած ադրբեջանցի ահաբեկիչներից շատերին Բաքվին հաջողվեց տարբեր ճանապարհներով վերադաձնել և ձերբակալության քողի տան նրանց կենտրոնացնել գաղտնի ռազմական ճամբարներում՝ հետագա օգտագործման նպատակով, դա քննարկման առարկա է:

Արդեն 2014 թվականի վերջերին և 2015 թվականի ընթացքում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու մասին հայտարարություններով, որոնցում ներկայացնում էր տարբեր ժամանակահատվածներում իսլամական գրոհայինների շարքերում ընդգրկված ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ օպերատիվ տվյալներ:

Հատկանշական է, որ նման հրապարակումներն առավել ընդգծված և լայն տարածում ստացան, մանավանդ, այն ժամանակ, երբ մի կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը սկսեցին վճռական հարվածներ հասցնել իսլամական գրոհայիններին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ու նաև այն հանգամանքը, որ այդ ամենը վերջիններիս տանում է դեպի անխուսափելի պարտության, Ադրբեջանը շտապեց ահաբեկիչներ դաստիարակող և արտահանող երկրից վերածվել ահաբեկչության դեմ պայքարող պետության: Այնինչ դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Բաքվի հակաահաբեկչական ձեռնարկումները ոչ միայն ազնիվ չեն, այլև նպատակաուղղված են գրոհայինների ծառայությունները սեփական շահերին ենթարկելու հանցավոր ծրագրերի իրականացմանը: Դա իր արտահայտությունը գտավ ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում:

Այդ օրերին, հակառակորդը, անասելի ծանր մեղսագործություններով «աչքի ընկավ» հատկապես մարտագծի հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ, որտեղ նրա զինյալները ներթափանցելով Թալիշ գյուղի ծայրամասային տներից մեկը՝ նախ գնդակահարեցին տարեց բնակչներ Վալերիկ, Ռազմելա և Մարուսյա Խալափյաններին, իսկ այնուհետև անարգեցին նրանցից երկուսի մարմինները: Անպաշտպան ծերերի հանդեպ գործած բարբարոսությունը միակը չէր չորսօրյա առճակատման ընթացքում:

Իսլամական ձեռագիրն իր արտահայտությունը գտավ նաև խրամատային մարտերում:

Երբ հայ զինվորները՝ մինչև վերջին փամփուշտը դիմագրավելով ուժերով ու միջոցներով բազմիցս գերազանցող հակառակորդի գրոհներին, հերոսաբար ընկան իրենց վստահված դիրքերում, թուրքն անտեսելով իսկական զինվորականին հարիր պահվածքն ու արժանապատվությունը, տակավին գործեց թուրքավարի՝ գլխատելով կամ անարգելով արդեն որևէ վտանգ չներկայացնող Քյարամ Սլոյանի և Հրանտ Գաբրիելյանի մարմիններըը: Ավելին, շրջանցելով մարդկայինի ու բարոյականի բոլոր սահմանները և առաջնորդվելով խաշնարածին հատուկ վայրենի բնազդով, իրենց 21-րդ դարի արժեհամակարգի կրող հորջորջած, սակայն կատարածով դեռևս մռայլ միջնադար հիշեցնող բարբարոսները չխորշեցին գերավարված հայ սպա Հայկ Թորոյանին գլխատել կենդանի վիճակում և, որ ամենահրեշավորն է, կատարված այդ և մյուս վայրագությունների սահմռկեցուցիչ հետևանքներն, ի ցույց աշխարհի, տեղադրել սոցիալական ցանցերում: Օրեր անց մամուլի էջերում տեսնելով այդ ահասարսուռ դեպքերի լոսանկարները, Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը բառացիորեն ասաց հետևյալը. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է «Իսլամական պետության» ձեռագիրը»:

Ընդհանուր առմամբ այդ չորս օրերի ընթացքում, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված 31 անձանցից 27-ի մարմինները ենթարկվեցին տարբեր աստիճանի խոշտանգումների ու անարգանքի: Բացի այդ հանցանքներից «Գրադ» հրթիռահրետանային կայանքից Մարտունու շրջանի Զորավան բնակավայրի դպրոցին հասցված թիրախային հարվածից սպանվեց 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվեցին վերջինիս զույգ եղբայրները՝ 11 տարեկան Գևորգն ու Գրիգորը, 12 տարեկան Վարդան Անդրեասյանը և 13-ամյա ևս մեկ երեխա...

Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նույն ահաբեկչական գործողությունների տրամաբանական շարունակությունը, որը գիտակցորեն նպատակաուղղված էր հայ սպանելուն: Չնայած այս ամենը միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտման արժանի ռազմական հանցագործություններ են, բայցևայնպես, համապատասխան միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ոչ միայն համարժեք գնահատական չտվեցին կատարվածին, այլև «ընդունված կարգով» ոչինչ չասող հայտարարություններով հավասարության նշան դրեցին դահճի և զոհի միջև:

Հենց այդ «վերաբերմունքն» էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը, ցինիկորեն արհամարելով քաղաքակրթության տարրական նորմերը, ապաշխարելու փոխարեն, գնաց իր խուժանին հրապարակավ «փառավորելու» (ինչպես դա արել էր Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած հակահերոս Ռամիլ Սաֆարովի դեպքում) ստոր քայլին՝ դրանով իսկ խրախուսելով հայատյացությունը: (Հիշեցնենք, որ մարդասպան Ռ.Սաֆարովին ոչ միայն ներում շնորհվեց, այլև հռչակվեց այդ երկրի «ազգային հերոս», իսկ Ադրբեջանի նախագահն ավելի ուշ բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ես հիշում եմ, թե ինչքան անհիմն մեղադրանքներ են հնչել իմ հասցեին Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու և ազատություն տալու համար, ինչքան հարձակումներ են գործել իմ դեմ երեսպաշտ օտարերկրյա քաղաքական գործիչները: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ այդ առիթով բանաձև է ընդունել և դատապարտել իմ քայլը: Բայց ես այսօր էլ կարող եմ ամենայն վճռականությամբ ասել, որ Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել, ազատություն է տվել իր սպային և վերականգնել արդարությունը...»):

Ասել է թե՝ պարգևատրելով հային գլխատած կամ մարմինն անարգած իր ենիչերին, Ալիևը փաստեց իսլամական ահաբեկչի ձեռագրին հարիր սեփական զինուժի գործելաոճը... 
Որ իսլամական գրոհայինների մասնակցությունն աներկբա էր ապրիլյան առճակատմանը և նրանք իրենց անմարդկային արարքներով օրինակ ծառայեցին ադրբեջանական «կանոնավոր» բանակի ասկյարների համար, վկայում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ սահմռկեցուցիչ մի շարք այլ փաստեր: Սակայն, չնայած այս հանգամանքին, պաշտոնական Բաքուն ամեն կերպ ջանում է շրջանցել տվյալ իրողությունը, չգիտակցելով հանդերձ, որ սելավից փրկվելով ընկնում է կրակը:

Առ այսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին:

Իսկ դա նրան հաջողվում է ոչ միայն պայմանավորված Ադրբեջանում տիրող համատարած գրաքննությամբ, այլ նաև այն իրողությամբ, որ ունեցած հարյուրավոր զոհերից շատերը հանդիսանալով Սիրիայից և Իրաքից վերադարձած իսլամական գրոհայիններ և հաշվառված չլինելով սեփական բանակում, շարունակում են անհայտ մնալ հանրության համար: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչի կողմից ահաբեկիչներին վայել գնահատական տալու և, ըստ այդմ՝ նաև նրանց «հիշատակը» հարգելու ադրբեջանական գործելակերպ...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքումԱրարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորըԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվիԱմերիկյան Hornet դրոններում հայտնաբերվել են սմարթֆոններում կիրառվող Qualcomm-ի չիպեր«ԽԱՔ» ընկերության կափնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Զելենսկին պաշտոնապես ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր ՍիրսկունԼավրովը կոշտ նախազգուշացում է հղել ԵվրոպայինԶինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով սպասվում են ձերբակալություններ․ նոր մանրամասներԼավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ ենՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՎայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից ու մի քանի պտույտ շրջվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները։
Ամենադիտված