Արա Բաբլոյանն իր 22 հոգուց բաղկացած աշխատակազմը հասցրել է 6-ի
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնապես հայտնեց, որ իր 22 հոգուց բաղկացած աշխատակազմը հասցրել է 6-ի։ Նախ ուզում եմ բոլորի համար հստակ լինի, որ հեշտ չի եղել նման որոշման կայացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորն ունեին իրենց հստակ գործառույթները, ինչը բնականաբար հեշտացնում էր ԱԺ նախագահի գործունեությունը։ Վստահեցնում եմ, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ արժանի էր ունեցած պաշտոնին։ Սակայն, ինչպես իր խոսքում նշեց պարոն Բաբլոյանը, մենք պարտավոր ենք հաշվի նստել մեր պետության հնարավորությունների հետ։
Եթե խոսենք զուտ թվերի լեզվով, ապա իրավիճակը գոհացնող է, խնայողությունը զգալի, սակայն չի կարելի մոռանալ, որ այդպիսով ԱԺ նախագահի աշխատակազմում մնացած յուրաքանչյուր աշխատողի ծանրաբեռնվածությունն առնվազն հինգ անգամ ավելացել է»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը