Զգուշացում. խնդիրը արդիական է Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար. Արմեն Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանն Facebook-ի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը։
Այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։
Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»։
Հայտարարությունն Աշոտյանը ներկայացրել է նաև անգլերենով՝ դրսի լսարանի ուշադրությունը ևս սևեռելով այս խնդրի վրա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը