ՀՀ խորհրդարանում հետադիմական մտքեր են հնչում. #մութդարեր #բացակաՀՅԴ
Բլոգոսֆերա
ԵԼՔ դաշինքից պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել #մութդարեր #բացակաՀՅԴ հեշթեգով:
«ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը կոռուպցիոն դեպքերի ազդարարումն անվանեց գործ տալու ինստիտուտ, ասելով, որ մենք հայապահպանության խնդիր ունենք և նման գաղափարները (կոռուպցիոն դեպքերի ազդարարումը) մեր երկրին հարիր չէ:
Ես էլ հարիր չեմ համարում նման հետադիմական մտքերի հնչեցումը ՀՀ Խորհրդարանում»,- գրել է ԵԼՔ-ի պատգամավորը:
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովում քննարկման է դրվել Կառավարության և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած համատեղ օրենքների նախագծերի փաթեթը, որն, ըստ հեղինակների, հակակոռուպցիոն պայքարի ճկուն մեխանիզմ է դառնալու:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն արտահայտելիս նորընտիր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ասել էր. «Եթե կաշխատի ազդարարի ինստիտուտը մեր երկրում, կարող է աշխատել, ապա ինչ հետևանքներ նա կունենա, եթե չի աշխատի, ապա ինչո՞ւ ենք դա ընդունում: Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը մեզ հարիր չէ և, ժողովրդական խոսքով ասած, սա գործ տալու ինստիտուտ է, եկենք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայենք»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը