Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Սպառնո՞ւմ է արդյոք Հայաստանին իսլամիստական ահաբեկչությունը

Բլոգոսֆերա

Արաբագետ, պ.գ.թ., ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի ավագ դասախոս Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հատկապես վերջին օրերին աշխարհի տարբեր անկյուններում և մասնավորապես նաև հենց Հայաստանի հարևանությամբ՝ բարեկամ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո մեզանում ամենաքննարկվող, հայ հասարակությանը, իրավացիորեն, անհանգստացնող թեմաներից մեկը մեր երկրի՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքի թիրախ դառնալու խնդիրն է:

Նախևառաջ պետք է նշել, որ ահաբեկչությունը և միջազգային ահաբեկչությունը միջազգային բնույթի հանցագործությունների այն տեսակն է, որը մարդկությանը թևանցուկ կերպով ուղեկցում է դարեր շարունակ, և այս արհավիրքից ապահովագրված չէ Երկիր մոլորակի որևէ պետություն՝ անկախ նրա անվտանգության համակարգի կայացվածության աստիճանից: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում ահաբեկչությունը դրսևորվել է տարբեր գաղափարախոսությունների ազդեցությամբ՝ հաճախ նաև բավական վեհ՝ ազգային ազատագրական պայքարից, մինչև ազգային վրեժ, հանուն ազգային ինքնորոշման իրավունքի իրացման և այլն:

Միևնույն ժամանակ, հանուն արդարության, պետք է նշել, որ բոլոր ժամանակներում արդարացված, միջազգային իրավունքի սկզբունքներով հիմնավորված թույլի և ուժեղի միջև անհավասար պայքարի դրսևորումները շատ հաճախ քաղաքական շահի ազդեցությամբ որակվել և շարունակվում են գնահատվել որպես ահաբեկչական գործունեություն:
Մերօրյա աշխարհում ահաբեկչական գործողությունները սնուցող ամենաազդու գաղափարախոսությունն իսլամական ծայրահեղ արմատականությունն է, որն անգամ ուղղակի առարկայացման(ծայրահեղականների կողմից որոշ տարածքների անմիջական կառավարումը) գործնական հնարավորություն է ստացել ասիական և աֆրիկյան որոշ երկրներում:

Այդ երկրներից բացի, այլ վայրերում վերոնշյալ գաղափարների համար պայքարը դրսևորվում է առավելապես լոկալ բնույթի ահաբեկչական հարձակումների միջոցով, որի համար առանցքային պայմանն իսլամադավան բնակչության կամ մուսուլմանական փակ համայնքների առկայության հանգամանքն է. հենց նրանց շրջանում են հիմնականում տարածվում ու արմատավորվում իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները: Այս տեսանկյունից Հայաստանը աշխարհի բացառիկ երկրների շարքում է, որտեղ իսլամիստական ահաբեկչական սպառնալիքը գրեթե զրոյական մակարդկում է:

Վերոնշյալի համատեքստում, Հայաստանի բացառիկ առավելություններից մեկն այն է, որ այստեղ չկան իսլամական, ծայրահեղ արմատական կառույցներին հարող տարաբնույթ խմբեր, անգամ քաղաքացիներ կամ դրանց գաղափարակիցներ, ինչպես նաև՝ ՀՀ-ն ահաբեկչական կառույցների ո՜չ գաղափարական, ո՜չ ռազմաքաղաքական թիրախների շարքում, վստահաբար, առաջիններից չէ: Բայց իրավացի է նաև այն պնդումը, որ իսլամիստական ահաբեկչությունը հասել է Հայաստանի սահմաններին, մինչդեռ այն շատ վաղուց էր այստեղ և միաժամանակ 2 հարթությունում՝

1. Հայաստանի անմիջական հարևան երկրներից 3-ն իսլամադավան են, իսկ մեկում՝ Վրաստանում, կա ստվար մուսուլմանական ազգաբնակչություն: Բոլոր 4 երկրներում էլ առկա են իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով տոգորված անձինք, անգամ խմբավորումներ, որոնք մարտական պրակտիկ գործունեություն են ծավալել, նաև ներկայում շարունակում են մասնակցել հիմնականում Մերձավոր Արևելքում ծավալվող «ջիհադին»:

2. Արևելյան հարևան Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործիքակազմում, հատկապես ռազմական տարբեր հարթություններում(խաղաղ բնակավայրերի պարբերաբար ռմբակոծություն, հայ անհատ զինծառայողների նկատմամբ իրականացվող ահաբեկչական հարձակումներ) բազմիցս օգտագործվել է ահաբեկչական գործելաոճը, և այն Բաքվի հակահայկական զինանոցի անբաժանելի բաղադրիչն է: Մինչդեռ իսլամիստական ահաբեկչության սպառնալիքի այս եզակի ուղղության դեմ Հայաստանն ունի դիմադրության ամենավստահելի ու անգերազանցելի միջոցը՝ հայ զինվորի անձնվեր ծառայությունը հայրենիքի անվտանգությանը:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանը, հանդիսանալով մերօրյա աշխարհի անքակտելի մասը, բնականաբար օտարված չէ այսօրեական գլոբալ հիմնախնդիրներից և սպառնալիքներից: Այս համատեքստում, նաև ամբողջ աշխարհում արդեն մի քանի տարի տիրող համընդհանուր ահաբեկչական աննախադեպ սպառնալիքի պայմաններում իրավասու մարմինների աշխատանքը պետք է կրի իրավիճակից բխող՝ արտակարգ գործելաոճի բնույթ, ընդ որում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ երկրների՝ (հատկապես հարևան և տարածաշրջանային) այդօրինակ կառույցների հետ համագործակցության առումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված