«Ո՞ւմ է պատկանելու Երևան-Օդանավակայան երթուղու սպասարկման գիծը»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուշադիր էի, թե ինչ կատարվեց: Վարչապետը ջղայն տոնով խոսեց տաքսիստների մասին, թե բա թանկ են վերցնում, վատ են հագնում, սիգարետն էլ բերաններին ա:
Հանձնարարեց, որ տեղում գիծ բացեն՝ «Երևան-Օդանավակայան»: Մի քանի օր հետո, շատ արագ, իսկ մեր երկրում ոչ մի հարց էդքան արագ չի լուծվու, գիծը բացվում ա:
Ասածս ինչ ա: Վարչապետն էլ, Կապի նախարարն էլ բիզնեսից հասկացող մարդիկ են, ու վատ բիզնես չի Երևանից-Օդանաակայան ավտոբուսային գիծ ունենալը:
Հարց ա առաջանում, էսքան աղմուկը բարձրացավ, որ էդ գիծը բացվի՞: Իհարկե շատ լավ բան ա, որ էդ գիծը բացվում ա: Բայց առանց մրցույթ, առանց սեփականատեր:
Գլխավոր հարցը: Պարոնայք կառավարություն, Ո՞ՒՄ է պատկանելու Երևան-Օդանավակայան երթուղու սպասարկման «գիծը»: Այդ երբ մրցույթ եղավ, որ ոչ մեկ ոչինչ չիմացավ, ու այդ երբ եղավ մրցույթի հաղթողը:
Թե ստեղից բիզնեսն էր պետք, դա այլ հարց ա»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը