Չեք տեսե՞լ՝ օտար քաղաքական պաշտոնյաներն ինչ են փակցնում իրենց կոստյումների լամբակներին
Բլոգոսֆերա
Բրյուսելում ժամեր անց նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն, ով հայաստանյան պատվիրակության հետ գտնվում է այնտեղ, ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար՝ մակագրելով. «Երբ գերհագեցած ծրագրում հանկարծ մի պահ կարողանում ես հանգիստ շփվել Նախագահի հետ»։
Լուսանկարին արձագանքել է Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն, իր ֆեյսբուքյան էջում գրելով.
«Հարգելի՛ պարոն Աշոտյան, ի՞նչ կլինի, որ բոլոր պաշտոնյաներիդ, առավել ևս ՀՀ նախագահի կոստյումի լամբակներին փակցնեք հայոց խորհրդանիշները՝ դրոշը կամ զինանշանը, կամ երկուսը մեկտեղեք ու փակցրեք, դա պատիվ է ցանկացած հայի ու հատկապես հայաստանցու համար, էլ չեմ ասում՝ ՀՀ նախագահի: Թե չէ օտարները կարծելու են անմոռուկն է մեր պետության խորհրդանիշը: Չեք տեսե՞լ օտար քաղաքական պաշտոնյաներն ինչ են փակցնում իրենց կոստյումների լամբակներին: Կարծում եմ՝ սա նույնպես կարևոր է, հատկապես՝ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների համար, պահանջում եմ բոլորից կրել մեր պետական խորհրդանիշները ու հատկապես ՀՀ նախագահից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը