Մասիս-Չարբախ ավտոճանապարհի դաշտում հայտնաբերվել է կնոջ հոշոտված դիակ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշտանգված դիակ է հայտնաբերվել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին կնոջ դիակ կա: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպեր գծով տեղակալ, գնդապետ Եգոր Անտոնյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի և Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի գլխավորությամբ: Դեպքի վայր են հրավիրել նաև դատական բժշկին և փորձագետին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի մոտ 70-75 տարեկան, որի մարմինը գազանների կողմից հոշոտված է: Այս պահին Եգոր Անտոնյանի հանձնարարականով տեղամասային տեսուչներն ու քրեական հետախուզության աշխատակիցները փորձում են ճշտել դիակի ինքնությունը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել