Շտապօգնության կայանում ռումբ են փնտրում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` դեկտեմբերի 19-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կենտրոն:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին զանգել է նշված կենտրոն և հայտնել, որ ժամը 12.30-ի սահմաններում Զոհրապի 41 հասցեի շենքում տեղադրված ռումբը պայթելու է:
Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարներն ու հրշեջները:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Քիչ հետո պետք է դեպքի վայր ժամանեն նաև սակրավորները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ շենքում է գտնվում 1-03 ծառայությունը՝ շտապօգնության կայանը:
Այս պահին նշված շենքում աշխատանքները որոշ չափով դադարեցվել են:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ ոստիկաններին հայտնի է, թե ով է զանգել, և ունեն կասկածներ, որ ահազանգը կեղծ է:
Սակայն այնուամենայնիվ, սակրավորները փորձելու են գտնել ռումբը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել