Նոր Արեշում տեղի է ունեցել ապօրինի ծառահատում. անհայտ անձինք գիշերը կտրել են ծիրանենիներ և սալորենիներ (ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ապօրինի ծառահատում է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Նոր Արեշ 26 փողոցի՝ այսպես կոչված «Հին կինոյի» տարածքում, գիշերն անհայտ անձը կամ անձինք 5-6 պտղատու ծառեր են կտրել:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ծառերը կտրել է Մելսիկ Աղաջանյանը:
Պտղատու ծառերի մեջ եղել են ծիրանենիներ և սալորենիներ:
Հարևանները հուսով են, որ ոստիկանությունը համապատասխան գործողություններ կձեռնարկի և կհայտնաբերի ծառերը կտրողին, ով վարչական պատասխանատվության կենթարկվի իր կատարած վանդալիզմի համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/tsarahatum-areshum{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել