Պարզվել է երեկ Կիևյան կամրջից իրեն ցած նետած երիտասարդի ինքնությունը. նա 16-ամյա Հրանտ Բարսեղյանն էր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է երեկ Կիևյան կամրջից ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը։ Նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 16-ամյա Հրանտ Բարսեղյանն էր։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է իրեն ցած նետել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ աշխատակիցները, ովքեր հատուկ ճոպանների միջոցով ջրից դուրս բերեցին տղամարդու դիակը: ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/inqnaspanutyun25-12-11{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել