Ավտովթար մերկասառույցի վրա. կա 5 վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում 27-ամյա Մհեր Ասլիզարյանը, վարելով Մխիթար Բաղդասարյանին պատկանող «Մազդա» մակնիշի 27 ՕՕ 902 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 278-րդ կմ-ում մերկասառույցի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վթարի է ենթարկվել եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Երեւանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Համբարձումյանը, 21-ամյա Տիգրան Մալխասյանը, 53-ամյա Անահիտ Ավետիսյանը, Քաջարանի բնակիչ, 19-ամյա Մարտին Ոսկանյանն ու Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Նարինե Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել