17-ամյա պատանին դանակահարել է 2 հոգու, կա 1 զոհ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Կոնդ թաղամասում տեղի է ունեցել վիճաբանություն: Դեպքի վայրից Երևանի թիվ 3-րդ բուժմիավորում են տեղափոխվել 35-ամյա Ալեքսան Սիմոնյանը և 45-ամյա Մերուժան Մինասյանը: Մ. Մինասյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Քիչ առաջ արդեն ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզում են, որ մահացածն ու վիրավորը հիվանդանոց են տեղափոխվել Կոնդ թաղամասից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանության ժամանակ Ա. Սիմոնյանին և Մ. Մինասյանին դանակահարել է 17-ամյա Հարություն Մկրտչյանը: Մ. Մինասյանը հիվանդանոց էր տեղափոխվել մարմնի տարբեր մասերում ծակած, կտրած վերքերով, իսկ Ա. Սիմոնյանը՝ ձեռքի վնասվածքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրեն հայտի է դարձել, որ վիճաբանությունը եղել է կենցաղային հարցի շուրջ՝ ոչ սթափ վիճակում: Վիճաբանությանը մասակցել է նաև Հարություն Մկրտչյանի ընկերը՝ 17-ամյա Հարություն Թանապուրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել