Ավտոմեքենան բախվել է ծառին. կա 3 վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտոպատահար է տեղի ունեցել Գյումրիում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի- Շիրակ օդանավակայան տանող ճանապարհին Opel Vectra մակնիշի 29 ՕՕ 918 համարանիշի մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով՝ ավտոմեքենայի մեջ գտնվող Գյումրի քաղաքի բնակիչներ Աշոտ Ավետիսյանը, Հակոբ Եղյանը և Վաչիկ Անանյանը, առաջին բուժօգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Պողոսյանը:
Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պետք պարզվի, թե ով է եղել վարորդը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել