Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան շրջվել է. կան վիրավորներ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ժամը 19:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում Արարատի մարզի Միրգավան գյուղի բնակիչ 27 -ամյա Արտյոմ Իսաջանյանը, վարելով Վազ 21 06 մակնիշի 42 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ 29-ամյա Վաչագան Մարգարյանը, 26-ամյա Կարեն Մարգարյան-ը, 26-ամյա Արտյոմ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղախոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ՃՈ երկրորդ սպայական գումարտակի երկրորդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարելու համար ժամանել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչը: Վերջինիիս հանձնարարկանով ավտոմենքնենան տեղափոխեց ՃՈ տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ